Անգլիական Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել է «Էվերթոնին»։ Շոն Դայչի սաները 2 անպատասխան գնդակ են ուղարկել «Չելսիի» դարպասը։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Աբդուլայե Դուկուրեն և Լյուիս Դոբբինը։ Այս պարտությունից հետո «Չելսին» 19 միավորով 12-րդն է, «Էվերթոնը»՝ 13 միավորով 17-րդը։