Սպորտ

Մարսիալն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Յունայթեդից»

Անտոնի Մարսիալը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:

28-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024թ․ ամառը և պարունակում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ:

Ինչպես տեղեկացնում է թե Athletic-ը, «Յունայթեդը» մտադիր չէ ակտիվացնել պայմանագրի երկարաձգման տարբերակը: Ֆուտբոլիստին թույլ կտան ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ, եթե ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկներ չստանա:

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Մոնակոյից»՝ 2015 թվականին: Մանչեսթերցիների կազմում նա անցկացրել է 317 հանդիպում և դարձել 90 գոլի հեղինակ: