«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ կանի առաջին հերթին, եթե «ցլերը» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով դառնան Ռուսաստանի չեմպիոն․
«Առաջին հերթին ի՞նչ կանեմ, եթե տիտղոս նվաճենք․ կգնամ շնորհավորելու Սերգեյ Նիկոլաևիչին (Գալիցկի․ ակումբի սեփականատեր)», -ասել է Սպերցյանը։
Նշենք, որ «Կրասնոդարը» 2023/2024 մրցաշրջանի առաջին հատվածից հետո գլխավորում է Ռուսաստանի պրեմիեր–լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով առաջ անցնելով «Զենիթից»: