Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Սերբիայի միջազգային առաջնությունում գրավել է երկրորդ տեղը՝ խոցելով 576/եզրափակիչ 239.7/ միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Հրաչ Բաբայանը Սերբիայի միջազգային առաջնությանը եզրափակել է ելույթը 8-րդ հորիզոնականով՝ խոցելով 628.4 միավոր: