Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը:
Մրցաշարում փայլուն է հանդես եկել նաև 11-ամյա Տիգրան Համբարձումյանը, որը վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 86 կետով: Տիգրանի վարկանիշն այժմ 2224 է: