Սպորտ

«Եթե նախագահի հետ տարաձայնություններ կան, ապա մարզիչն է հեռանում». Պելեգրինին՝ Պերեսի մասին

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Մադրիդի «Ռեալում» աշխատելու ժամանակահատվածի մասին․

«Ես չեմ կարող ոչ մի վատ բան ասել «Մադրիդի» հասցեին, քանի որ ափսոսալու բան չունեմ։ «Ռեալի» հետ աշխատելն արդեն մեծ հաջողություն է։ Մենք վաստակեցինք 96 միավոր, չնայած՝ գավաթում և Չեմպիոնների լիգայում ավելի չենք բարձրացել։

Տեղափոխվելուց ի վեր մենք տարաձայնություններ ենք ունեցել այն հարցում, թե որոնք են մարզչի և տնօրենների խորհրդի աշխատանքները: Առանց վիճելու՝ ես ընդունում եմ այդ տարաձայնությունները: 

Անցավ մրցաշրջանը, և ես հասկացա, որ հեռանում եմ Մադրիդից․ անկախ նրանից՝ նվաճում եմ տիտղոսը, թե ոչ։ Եթե նախագահի հետ տարաձայնություններ կան, ապա նա, ով մարզում է, հեռանում է։ Ես խնդիրներ չունեմ Ֆլորենտինո Պերեսի հետ», - Պելեգրինիի խոսքը մեջբերել է AS-ը։