«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորուսիան» այսօր կքննարկեն ֆուտբոլիստների փոխանակման հարցը:
Ինսայդեր Քրիստիան Ֆալկի տվյալներով՝ ակումբների ներկայացուցիչների միջև այսօր Դորտմունդում հանդիպում կկայանա Ջեյդոն Սանչոյի՝ Դոնիել Մալենի հետ հնարավոր փոխանակման շուրջ:
«Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդից» կամ 30 միլիոն եվրո է պահանջում Մալենի համար, կամ՝ Սանչոյին: Ընթացիկ մրցաշրջանում Ջեյդոնը 3 հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում, իսկ Մալենը 12 խաղում 4 գոլ է հեղինակել Բունդեսլիգայում:
Օգոստոսից Սանչոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմից՝ մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով: