Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.81

RUB4.31

Երևան 10 ℃

Рус Eng

Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին

Սպորտ

7 Դեկտեմբերի 2023, 18:55

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանը, որպես ցածր վարկանիշ ունեցող երկիր, ընդգրկված էր նախնական փուլի մասնակիցների շարքում: Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմը (կոնկրետ թիմը պարզ կդառնա ավելի ուշ) ընդգրկվեց նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ: Մրցաշարը կկայանա 2024 թ. մայիսին Ալբանիայում:

Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շոտլանդիայի թիմերը:

ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում