Սպորտ

«Աստոն Վիլան» հաղթում է «Մանչեսթր Սիթիին»՝ շրջանցելով մրցաշարային աղյուսակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Աստոն Վիլան» 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Բիրմինգհեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գնդակը 74-րդ րոպեին՝ Յուրի Տիլեմանսի փոխանցումից հետո, խփել է ճամայկացի հարձակվող Լեոն Բեյլին:

Այս հաղթանակից հետո «Աստոն Վիլան» ԱՊԼ-ում 32 միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական՝ շրջանցելով «Սիթիին», որը 30 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: 
Բիրմինգեմցիները այժմ առաջատար «Արսենալից» ետ են մնում չորս միավորով։ 

Հատկանշական է, որ Ունայ Էմերիի սաները այս մրցաշրջանում սեփական հարկի տակ անցկացրած 7 խաղում 7-րդ հաղթանակն է տարել: