«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ 15-րդ տուրում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել է Լոնդոնի «Չելսիին»։
Սկզբունքային հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Սքոթ Մաքթոմինեյը: «Չելսիի» կազմում աչքի է ընկել Քոուլ Փալմերը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ հաղթանակն է տարել Անգլիայի առաջնության վերջին 5 խաղերում: «Չելսին», իր հերթին, երկրորդ պարտությունը կրել է վերջին երեք խաղերում: