«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը պատմել է, թե որն է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր տարբերությունը: Նա առանձնացրել է կլիման, ինչպես նաև մարդկանց վերաբերմունքը ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ․
«Ո՞րն է Հայաստանի և Ռուսաստանի միջև գլխավոր տարբերությունը․ նախ, կլիմայական պայմանները։ Հայաստանում շատ ավելի տաք է։ Երկրորդ՝ չեմ կարող ասել, որ նման բան չի եղել Ռուսաստանում, բայց առաջին պահից հավաքականում զգացել եմ երկրպագուների սերը։ Նույնը վերաբերում է թիմին և ֆեդերացիային։ Դա շատ տպավորիչ է: Հաճելի էր, թե ինչպես են քեզ դիմավորում։ Մենք բաց մարզում անցկացրինք երկրպագուների համար․ մոտ երկու հազար մարդ էր եկել։ Այդ պահին հասկանում ես, թե որքան են մարդիկ համակված հավաքականի հանդեպ սիրով», - Սևիկյանի խոսքը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»։