36-ամյա ուրուգվայցի հարձակվողն առաջիկա շաբաթներին կմիանա ամերիկյան թիմին․ հաղորդում է «Miami Herald»-ը:
Կողմերը դեռ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, սակայն տրանսֆերն անխուսափելի է: Սպասվում է, որ ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր կկնքի:
Ըստ «Athletic»-ի՝ «Ինտերն» արդեն ավարտում է գործարքի ձևակերպման գործընթացը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» Սուարեսի նախկին թիմակիցները՝ Լիոնել Մեսսին, Սերժի Բուսկետսը և Ժորդի Ալբան, հանդես են գալիս Ֆլորիդայի ակումբում: