Սպորտ

Ալբերտ Հարությունյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն և ապահովեց Հայաստանի 4-րդ ոսկե մեդալը

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության փայլուն վերջակետը դրել է Ալբերտ Հարությունյանը՝ 75 կգ քաշային կարգում հռչակվելով աշխարհի պատանիների չեմպիոն։ 

Եզրափակչում Հայաստանի վերջին ներկայացուցիչը երեք շքեղ ռաունդներ անցկացնելուց հետո ապահովել է Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականի չորրորդ ոսկե մեդալը։