Սպորտ

«Ինտերը» գերկամային որակներ է դրսևորում «Բենֆիկայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Բենֆիկային»։ Դրամատիկ ընթացք ստացած խաղում պորտուգալացիները առաջին կեսում երեք անպատասխան գնդակ են ուղարկել «Ինտերի» դարպասը։

Երկրորդ կեսում «ներաձուրիները» Մարկո Արնաուտովիչի, Դավիդե Ֆրատեզիի և Ալեքսիս Սանչեսի խփած գնդակների շնորհիվ հավասարցրել են հանդիպման հաշիվը։ 

Նշենք, որ հանդիպմանը չի մասնակցել Հենրիխ Մխիթարյանը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 11 միավորով հանգրվանել է 2-րդ հորիզոնականում՝ հավասարվելով «Ռեալ Սոսիեդադին», որը ոչ ոքի՝ 0:0 է ավարտել հանդիպումը «Զալցբուրգ» դեմ խաղում։