Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել հաղթել «Գալաթասարային»՝ հանդիպման ընթացքում երկու անգամ ունենալով երկու գնդակի առավելություն։
Առաջին կեսում «մանկունիացիների» կազմից հանդիպման հաշիվը բացել է Գառնաչոն, որը կրկնապատկել է Ֆերնանդեշը։ Առաջին կեսի վերջնասում Հքիմ Զիեշը տանտերերի կազմից կրճատել է հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսում ՄաքԹոմինայը կրկին վերականգնել է երկու գնդակի առավելությունը, որին տանտերերը պատասխանել են Զիեշի և Քերեմ Աքթյուրքօղլուի գնդակներով։
Նշենք, որ անհաջող հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» դարպասապահ Անդրե Օնանան, որի սխալները էական ազդեցություն են ունեցել հանդիպման արդյունքի վրա։