Սպորտ

Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է

Նոյեմբերի 30-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի թարմացված դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է ՖԻՖԱ-ի նոր աղյուսակում՝ զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը։

Վարկանիշի առաջատարը մնացել է Արգենտինայի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի հավաքականը, երրորդը՝ Անգլիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ նախորդ դասակարգման աղյուսակում հավաքականը զբաղեցրել էր 95-րդ հորիզոնականում։