Սպորտ

«Մենք ցանկանում ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել». Արտետա

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լանսի» հետ կայանալիք խաղի մասին․

«Այո, մենք ցանկանում ենք հաղթել խաղը․ դա հաստատ է։ Մենք ցանկանում ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել, և մենք ունենք այդ հնարավորությունը:

Ես վայելո՞ւմ եմ ՉԼ-ն: Այո, դա հիանալի զգացողություն է: Դա քեզ հպարտ է դարձնում, ստիպում է զգալ, որ սա այն մակարդակն է, որտեղ պետք է լինի ակումբը, և մենք իսկապես լավ էինք մրցակցում․ այնպես որ, եկեք շարունակենք նույն ոգով», -Արտետայի խոսքը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Չորս տուրից հետո «Արսենալը» Բ խմբում 9 միավորով առաջին տեղում է ՊՍՎ-ի (5 միավոր), «Լանսի» (5 միավոր) և «Սևիլիայի» (2 միավոր) դիմաց: