Սպորտ

Ռոյսը և Հյումելսը այս մրցաշրջանից հետո կհեռանան «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մատս Հյումելսը և Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան գերմանական ակումբից:

Ռոյսը և Հյումելսը կարող են կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ երկար բանակցություններից հետո Դորտմունդի «Բորուսիան» և Մարկո Ռոյսը այս տարվա ապրիլին պայմանավորվել էին երկարաձգել համագործակցությունը մինչև 2024թ․: Այս մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հումելսը «Բավարիայի» սան է։ «Բորուսիայի» կազմում նա խաղացել է 2008-2016 թվականներին, այնուհետ երեք տարի անցկացրել է մյունխենյան ակումբում, իսկ 2019 թվականին վերադարձել է Դորտմունդ: