Ռոդրիգոն խոսել է ֆուտբոլում ռասիզմի մասին: Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգերը հայտարարել է, որ Արգենտինայի հետ խաղից հետո (0:1) սոցիալական ցանցերում ենթարկվել է վիրավորանքների:
«Ռասիստները միշտ ակտիվ են։ Իմ սոցիալական ցանցերը ողողված էին վիրավորանքներով և ամեն տեսակի անհեթեթություններով: Բոլորը կարող են դա տեսնել:
Եթե մենք չանենք այն, ինչ նրանք ուզում են, եթե չվարվենք այնպես, ինչպես նրանք հարմար են համարում, եթե մենք կրենք հագուստ ու իրեր, որոնք անհանգստացնում են նրանց, եթե լուռ չհանդուրժենք հարձակումները, եթե լինենք այնպիսի վայրերում, որոնք նրանք համարում են միայն իրենց սեփականը, ռասիստները կանցնեն գործողությունների՝ իրենց հանցավոր պահվածքով:
Բայց, ի դժբախտություն նրանց, մենք կանգ չենք առնելու»,- հայտարարել է Ռոդրիգոն սոցցանցերում։