Իտալական սպորտային Tuttomercatoweb.com կայքը հրապարակել է Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը, որտեղ ներառվել է նաև Հենրիխ Մխիթարյանի անունը։
Հատկանշական է, որ ցանկում տեղ գտած ֆուտբոլիսները հիմնականում պաշտպանում են «Յուվենտուսի», «Միլանի», «Ինտերի» և «Ռոմայի» գույները։
Ցանկի առաջին հորիզոնականում են հատնվել Դուշան Վլահովիչը, Ադրիեն Ռաբիոն, Ռոմելու Լուկակուն՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ցանկի 25-րդ հորիզոնականում՝ տարեկան 3,8 մլն եվրո աշխատավարձով։
1. Դուշան Վլահովիչ, Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս») և Ռոմելու Լուկակու («Ռոմա») - 7 մլն եվրո
4. Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս») - 6,5 միլիոն եվրո
5. Հաքան Չալհանօղլու, Լաուտարո Մարտինես, Մարկուս Թուրամ («Ինտեր») և Ալեքս Սանդրո («Յուվենտուս») - 6 միլիոն եվրո
9. Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր) - 5,5 միլիոն եվրո
10. Նիկոլո Բարելլա, Բենջամին Պավար («Ինտեր»), Ֆեդերիկո Կիեզա, Բրեմեր («Յուվենտուս») և Ռաֆայել Լեաո («Միլան») - 5 միլիոն եվրո
15. Տեմմի Աբրահամ և Լեանդրո Պարեդես («Ռոմա») - 4,5 միլիոն եվրո
17. Դանիլո («Յուվենտուս»), Լուիս Ալբերտո, Չիրո Իմոբիլե («Լացիո»), Քրիստիան Պուլիշիչ, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Սամուել Չուկվուեզե, Թեո Էրնանդես («Միլան») և Էվան Ն'Դիկա («Ռոմա») - 4 միլիոն եվրո
25. Ստեֆան դե Վրեյ, Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»), Իսմայիլ Բեննասեր («Միլան») և Պաուլո Դիբալա («Ռոմա») - 3,8 միլիոն եվրո