Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 8 ℃

Рус Eng

ՖԻՖԱ-ն Գավիի վնասվածքի համար փոխհատուցում կվճարի «Բարսելոնային»

Սպորտ

20 Նոյեմբերի, 18:18

«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանա Գավիի վնասվածքի համար:

19-ամյա կիսապաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի և Վրաստանի խաղում (3:1): Առաջին բուժզննման արդյունքում ֆուտբոլիստի մոտ խաչաձև կապանների պատռվածք է ախտորոշվել։

«Բարսելոնան» պետք է փոխհատուցվի ՖԻՖԱ-ին ակումբների պաշտպանության ծրագրի շրջանակներում: Փոխհատուցումը կսկսվի վճարվել խաղացողի վնասվածքի 28-րդ օրը և կախված կլինի նրա ֆիքսված աշխատավարձից:

Մեկ խաղացողի վնասվածքի համար փոխհատուցման առավելագույն գումարը կազմում է տարեկան 7,5 միլիոն եվրո կամ օրական 20․548 եվրո: «Բարսելոնային» հասանելիք վճարումների գումարը կհաշվարկվի դեկտեմբերի 16-ից:

Հաղորդվում էր, որ Գավին կարող է բաց թողնել 6-8 ամիս։ Այսպիսով, ՖԻՖԱ-ի կողմից փոխհատուցման գումարը կարող է կազմել 3,1–4,3 մլն եվրո:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում