Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.94

EUR434.75

RUB4.46

Երևան 4 ℃

Рус Eng

ԵԱ․ Շախմատի Հայաստանի թիմերը հասան հաղթանակի

Սպորտ

19 Նոյեմբերի, 11:54

Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին, իսկ կանանց թիմը նույն հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:

Տղամարդկանց առաջնությունում հաղթեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Շանթ Սարգսյանը պարտվեց:

Կանանց առաջնությունում հաղթեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:

Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Վրաստանի թիմի հետ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը