Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 2 ℃

Рус Eng

Հայաստանի և Ուելսի ընտրանիները չպարզեցին հաղթողին

Սպորտ

18 Նոյեմբերի, 20:10

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումը։ 

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Թվում էր, թե հավաքականներն ընդմիջման կգնան 1։0 հաշվով, սակայն ավելացված ժամանակում Նաիր Տիկնիզյանը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ 1։1։ 

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց փոխնիփոխ գրոհներով, սակայն հաշվի մեջ փոփոխություն տեղ չունեցավ։ Երկրորդ խաղակեսի հատկապես վերջին րոպեներն անցան Հայաստանի հավաքականի բացահայտ առավելությամբ։ Պետրակովի սաները մի քանի անգամ կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց դարպասում։ 

Նախավերջին՝ 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր, իսկ Ուելսի ընտրանին ունի 11 միավոր։ Նոյեմբերի 20-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:


Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը