Հայաստան-Ուելս` 1:1․ մեկնարկել է երկրորդ խաղակեսը
Սպորտ
18 Նոյեմբերի, 19:10
Երևանում շարունակվում է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումը։ Մեկնարկել է երկրորդ խաղակեսը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։
Հանդիպման արդեն 5-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Ավելացված ժամանակում Նաիր Տիկնիզյանը դարձել է ինքնագոլի հեղինակ։