Տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել է Ուրուգվայի ազգային հավաքականին: Հանդիպումը կայացել է Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Ուրուգվայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Ռոնալդ Արաուխոն և Դարվին Նունյեսը:
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել է 90 րոպե:
Այսպիսով, Արգենտինայի հավաքականն առաջին պարտությունն է կրել Մունդիալի ընտրական փուլում, սակայն պահպանել է միանձնյա առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով12 միավոր: Ուրուգվայի հավաքականը 10 միավորով երկրորդ տեղում է:
Հաջորդ տուրում Արգենտինայի հավաքականը կմրցի Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ Ուրուգվայը կմրցի Բոլիվիայի հետ: