Սպորտ

Կովաչիչը վնասվածքի պատճառով չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ խաղում

Մատեո Կովաչիչը չի մասնակցի Խորվաթիայի հավաքականի առաջիկա խաղերին:

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2024-ի ընտրական փուլում Լատվիայի և Հայաստանի հետ խաղերը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի վերջին հանդիպումները կանցկացնի նորյեմբերի 18-ին Ուելսի, իսկ նոյեմբերի 21-ին՝ Խորվաթիայի հետ։