Marca-ի համաձայն՝ Մադրիդյան ակումբը կարող է նոր պայմանագիր առաջարկել 31-ամյա պաշտպանին, եթե նա մրցաշրջանի ընթացքում շարունակի բարձր մակարդակով հանդես գալ: Հիշեցնենք, որ Կարվախալի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2025 թվականին:
Հաղորդվում է նաև, որ Ալֆոնսո Դևիսի հետ պայմանագիր կնքելու դեպքում «Ռեալը» պատրաստ է բաժանվել Ֆեռլան Մենդիից: Ակումբում անհանգստացած են ֆրանսիացու հաճախակի վնասվածքներից։ Մասնավորապես, «Ռեալը» դիտարկում է 2025 թվականի ամռանը Դևիսին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հնարավորությունը, երբ կլրանա նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Նշենք, որ այդ ժամանակ էլ կավարտվի Մենդիի պայմանագիրը «սերուցքայինների» հետ: