Սերիայի A-ի 12-րդ տուրում «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դաշտի կենտրոնից անհավանական գոլի հեղինակ է դարձել:
Խաղից հետո հայ կիսապաշտպանը մեկնաբանել է իր թիմակցի խփած գնդակի դրվագը․
«Կարծում եմ, որ Դիմարկոն փորձում էր երկար փոխանցում կատարել։ Բայց գոլը գոլ է: Ուրախ եմ նրա, ինչպես նաև թիմի համար։ Բայց ես սիրում եմ անկեղծ լինել», - ասել է Մխիթարյանը Ֆեդերիկո Դիմարկոյի՝ խաղադաշտի կենտրոնից խփած գոլի մասին։
«Վաղվանից բոլորը միանալու են իրենց հավաքականներին։ Երբ նրանք վերադառնան, մենք կսկսենք նախապատրաստվել «Յուվենտուսի» հետ խաղին։ Մենք պետք է հաղթենք այս խաղում։ Մենք հանգիստ ենք։ Հասկանում ենք, որ աղյուսակի վերևում ենք, բայց գլուխներս չենք կորցնում», -«Ֆրոզինոնեի» հետ խաղից հետո տված հարցազրույցում ասել է Մխիթարյանը: