Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 10 ℃

Рус Eng

Ռուսլան Ասլիկյանը և Նարեկ Զախարյանը մեկնարկել են հաղթանակով

Սպորտ

12 Նոյեմբերի, 22:49

Մոնտենեգրոյում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը Հայաստանն սկսել է հաղթանակով։ Մրցաշարի գործող փոխչեմպիոն 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը վստահ հաղթանակ է տոնել Ռումինիան ներկայացնող Մարիան Սալիի նկատմամբ։ Հայ մարզիկը նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5։0 հաշվով միաձայն հաղթանակը շնորհել են Ասլիկյանին։

Առաջին մրցումային օրը ռինգից հաղթանակած է հեռացել նաև 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, որի մրցակիցը գերմանացի Միշել Սիմենսն էր։ Մեր մարզիկը թե' տեխնիկապես, թե' ֆիզիկապես գերազանցել է մրցակցին ու հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։ Նոյեմբերի 13-ին` մրցումային երկրորդ օրը, ռինգ դուրս կգա Հենրիկ Ճղրիկյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում