Սպորտ

Հայ բռնցքամարտիկները բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարից Հայաստան են վերադարձել 5 ոսկե մեդալով

Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Ռոստով քաղաքում կայացած «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարին։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան:

Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010թթ.) մրցաշարի հաղթող են դարձել՝

Հայկ Կարապետյան 48կգ (Վլ. Ենգի.)
Սամվել Ասլանյան 60կգ (Վլ. Ենգի.)
իսկ ավագ տարիքի պատանիների շրջանում(2007-2008թթ) մրցաշարի հաղթող են դարձել՝
Վահրամ Դովլաթբեկյան 46կգ (Վլ. Ենգի.)
Աղվան Բաղդասարյան 54կգ (Թաիրով)
Արտյոմ Ստեփանյան 66կգ (Վլ. Ենգի.)
2-րդ տեղն է զբաղեցրել՝ 
Նարեկ Ամիրյան 48կգ (Վլ. Ենգի.)
3-րդ տեղն են գրավել 
Յուրի Մայիլյան 57կգ (Վլ. Ենգի.)
Վազգեն Քարհանյան 63կգ (Վանաձոր)
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկներով, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի մարզիչներ Ալեքսան Շախյանի և Գոռ Ջևելիկյանի գլխավորությամբ։