Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 11 ℃

Рус Eng

Հայ 3 սամբիստ դուրս է եկել Երևանում ընթացող սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչ

Սպորտ

12 Նոյեմբերի, 16:24

Հայ 3 սամբիստ դուրս է եկել Երևանում ընթացող սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան:

Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 գեղեցիկ հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։ 

98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուսր եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։ 

Մարտական սամբո

88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը  եզրափակչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի (ՖԻԱՍ) հետ։ 

71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո, կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջեց սերբ մրցակցին և դարձավ ԱԱ բրոնզե մեդալակիր։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում