Սպորտ

«Յունայթեդը» Դանիայում ծանր պարտություն է կրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Կոպենհագենին»։ Առաջ անցնելով՝ նշենք, որ դրամատիկ խաղում հաղթել են դաշտի տերերը՝ 4-3 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի են ընկել Էլյունուսին, Գոնսալվեշը, Լերաջերը և Բարջին։ Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Հոյլունդը, ևս մեկ գոլ էլ 11 մետրանոցից հեղինակել է Ֆերնանդեշը։

Հատկանշական է, որ «Յունայթեդը» առաջին կեսում ուներ երկու գնդակի առավելություն, որը տանտերերի կողմից վերականգնելուց հետո երկրորդ կեսում նորից առաջ անցավ հաշվի մեջ, սակայն մանկունյական ակումբը խաղավերջում կրեց ցավալի պարտություն։ 

Նշենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվել է Մարկուս Ռեշֆորդը, որը վճռական նշանակություն է ունեցել հանդիպման արդյունքի վրա։

Այս պարտությունից հետո Էրիկ տեն Հագի թիմը 3 միավորով նահանջեց խմբի վերջին հորիզոնական, «Կոպենհագենը» բարձրացավ 3-րդ տեղ՝ վաստակած 4 միավորով։