Էրիկ Տեն Հագը դժգոհել է Չեմպիոնների լիգայում «Կոպենհագենի» հետ խաղում մրցավարությունից (3:4):
«Մեր բաց թողած երկու գոլերը չպետք է հաշվեին։ Դա հիասթափեցնող է, և՝ ոչ միայն այսօր: Շատ որոշումներ կայացվեցին մեր դեմ և այլ խաղերում, բայց սեզոնը երկար է․ մի օր ամեն ինչ կստացվի մեր օգտին։
Ընդմիջումից հետո մենք ավելի լավ էինք խաղում, սակայն երկու գոլ պետք էր չեղարկել»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։