Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցել է «Նյուքասլի» դեմ։ Ինչպես նախորդ խաղում այս խաղում ևս դորտմունդյան ակումբը հաղթանակի է հասել (2-0) անգլիական ակումբի նկատմամբ՝ «մահվան խմբում» բարձրանալով առաջին հորիզոնական։
Հանդիպման հաշիվը բացվել է 26-րդ րոպեին, աչքի է ընկել Նիկլաս Ֆուլկրուգը, իսկ 79-ին Յուլիան Բրենդտը կրկնապատկել է այն:
«Բորուսիան» վաստակեց 7 միավոր F խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։