Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը լոնդոնյան դերբիում «Տոտենհեմը» սեփական հարկի մրցել է «Չելսիի» դեմ։ Առաջ անցնելով ասենք, որ դրամատիկ խաղում «Չելսին» 4-1 հաշվով ջախջախել է «Թոթենհեմին»։
Տանտերի կազմից աչքի է ընկել Դեյան Կուլուշևսկին, իսկ հյուրերի կազմից հեթ-տրիկի հաղինակ է դարձել Նիկոլաս Ջեքսոնը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Քոուլ Պալմերը։
Նշենք, որ «Տոտենհեմի» կազմից խաղադաշտից հեռացվել են Քրիստիան Ռոմերոն՝ 33-րդ րոպեին և Դեսթինի Ուդոջին՝ 55-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Չելսին» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը, «Թոթենհեմը» 26 միավորով երկրորդ տեղում է։