Կառլես Պույոլը կցանկանար Վինիսիուսի հետ խոսել նրա պահվածքի մասին։
«Վինիսիուսը հիանալի խաղացող է։ Ես կցանկանայի խոսել նրա հետ իր վարքի մասին և արտահայտել իմ կարծիքը: Ես նրա հետ կխոսեի՝ որպես թիմակից։ Նա որոշում է խաղերի ելքը, նրա ֆուտբոլով պետք է հիանալ։
Եթե նա ինչ-որ բան փոխեր իր վարքագծում, ավելի մեծ ճանաչում կստանար», - կարծում է «Բարսելոնայի» նախկին ավագը: