Սպորտ

«Բոկա Խունիորսի» երկրպագուն ինքնասպանություն է գործել ակումբի պարտության պատճառով

Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչում «Բոկա Խունիորսը» պարտվել է «Ֆլումինենսեին» (1:2):

Խաղից հետո 23-ամյա ոստիկան Մարսելո Մորալեսը, ով երկրպագում էր «Բոկային», ինքնասպան է եղել: Երկրպագուի մայրը հաստատել է, որ որդին դա արել է սիրելի ակումբի պարտության պատճառով։

«Երբ «Բոկան» պարտվում էր, նա վատ էր զգում։ Նա ասում էր, որ «Բոկա» -ն ամենակարևորն է։ Ես չէի մտածում, որ որդիս այնպիսի սահմանի կհասնի, որ ինքնասպան լինի։ Մի քանի շաբաթ առաջ նա հորը ասել էր՝ եթե նոյեմբերի 4-ին «Բոկան» չհաղթի, ես ինձ կսպանեմ: Մենք կարծում էինք, որ նա կատակում է:
Թող երիտասարդները գիտակցեն, թող նրանց ընտանիքները մտածեն», - Crónica TV-ին պատմել է երկրպագուի մայրը։