Սպորտ

«Ես կցանկանայի աշխատել Մոուրինյոյի հետ. նա թիվ 1–ն է». Տոտտի

Ֆրանչեսկո Տոտտին Ժոզե Մոուրինյոյին համարում է աշխարհի լավագույն մարզիչը․

«Ես կցանկանայի վերադառնալ «Ռոմա», կցանկանայի աշխատել Մոուրինյոյի հետ. նա թիվ 1–ն է, ես նրան շատ եմ հարգում։ Ցավում եմ, որ նա երբեք իմ մարզիչը չի եղել։ «Ռոմայում» գիտեն, որ անհրաժեշտության դեպքում ուրախ կլինեմ օգնության ձեռք մեկնել։

Ես կարոտում եմ ամեն ինչ. հանդերձարանը, շապիկս, մերսման սենյակը... Ես ապրում էի դրանով: Բարը և սրճարանը՝ ընկերների հետ, ավտոբուսով ուղևորությունը Տրիգորիայից դեպի մարզադաշտ: Ես կարոտում եմ այն առօրյան, որը տասնամյակներ շարունակ բնորոշել է իմ կյանքը», – ասել է «Ռոմայի» նախկին հարձակվողը: