Մատեյս դե Լիխտը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել սպասվածից ավելին։
«Բավարիայի» պաշտպանը ծնկի վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի խաղարկության «Սաարբրյուկենի» դեմ խաղի ժամանակ (1:2): Սկզբնապես հաղորդվում էր, որ վերականգնումը կտևի 4-6 շաբաթ:
Bild-ի տվյալներով՝ երեկվա հետազոտությունից հետո կանխատեսումը հոռետեսական դարձել, և ակումբում մտավախություն ունեն, որ հոլանդացին բաց կթողնի մինչև 8 շաբաթ: