Սպորտ

Կազեմիրոն «Նյուքասլի» հետ խաղում վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե ինչու է բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն փոխարինվել լիգայի գավաթի «Նյուքասլի» հետ խաղի ընդմիջմանը: Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է տեղի ունեցած միջադեպի և ֆուտբոլիստի վիճակի մասին․

«Ընդմիջումից անմիջապես առաջ նա վնասվածք ստացավ, դրա համար էլ փոխարինեցինք նրան։ Մենք պետք է մեկ օր սպասենք, որպեսզի վերջնական եզրակացություն տանք նրա վիճակի մասին, սակայն, կարծում եմ, շաբաթ օրը «Ֆուլհեմի» հետ խաղում մենք նրան չենք տեսնի», - տեն Հագայի խոսքն է մեջբերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ գավաթային հանդիպումն ավարտվել է «Նյուքասլի» հաղթանակով՝ 3:0 հաշվով: