Սպորտ

Մեսսին հրաժարվել է լուսանկարվել Լապորտայի հետ

Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ մերժել է Ժոան Լապորտայի հետ ընդհանուր լուսանկարի հնարավորությունը:

COPE-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Փարիզում կայացած արարողությունից հետո Լապորտան ցանկացել է ընդհանուր լուսանկար ունենալ Մեսսիի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Այտանա Բոնմատիի հետ, ովքեր նվաճել են, համապատասխանաբար, տղամարդկանց և կանանց «Ոսկե գնդակը», սակայն արգենտինացին «կտրականապես հրաժարվել է» լուսանկարվել «Բարսայի» նախագահի հետ:

Ավելի վաղ Մեսսին արարողությունից հետո Լապորտայի հետ հանդիպման մասին լրագրողի ինսայդը սուտ էր որակել: