Լերոյ Սանեն մտադիր է ապագայում երկարաժամկետ պայմանագիր կնքել:
Վինգերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: «Sport1» - ի տեղեկություններով՝ այս պահին ֆուտբոլիստը կենտրոնացած է խաղի վրա և իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի միայն առաջիկա ամռանը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա Եվրոպայի առաջնության ավարտից հետո:
Նշվում է, որ գերմանացին ցանկանում է 5 տարվա պայմանագիր կնքել «Բավարիայի» կամ այլ ակումբի հետ: Ընդ որում, Սանեն աշխատավարձի զգալի բարձրացում չի պահանջի. այժմ նա տարեկան վաստակում է մոտ 19 մլն եվրո, իսկ մյունխենյան ակումբի սահմանաչափը 25 մլն է:
Ֆուտբոլիստի և «Բավարիայի» միջև դեռևս բանակցություններ չկան, սակայն Սանեն իրեն հարմարավետ է զգում թիմում: Եթե դա հետագայում չփոխվի, համաձայնագրի երկարաձգման հավանականությունը բավական մեծ կլինի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»: Անգլիացիները կարող են փորձել նրա հետ պայմանագիր կնքել Մոհամեդ Սալահի հեռանալու դեպքում: