Լիոնել Մեսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին․
«Մարզական առումով դա մեծագույն պայքար էր։ Մենք սնվում էինք այս մրցակցությունից, քանի որ երկուսս էլ շատ մրցունակ ենք: Նա միշտ ցանկացել է հաղթել։ Շատ հաճելի շրջան էր թե՛ մեզ՝ երկուսիս, թե՛ ֆուտբոլասերների համար։ Կարծում եմ, որ մենք իսկապես արժանի էինք գագաթին հասնելուն և այնտեղ այդքան երկար մնալուն:
Այնտեղ հասնելը հեշտ է, բայց մնալը՝ դժվար, և մենք վերևում մնացինք 10-15 տարի: Դա անելը շատ դժվար է և զարմանալի:
Դա հիանալի հիշողություն կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետևել են մեզ», – ասել է Մեսսին L’Équipe-ին տված հարցազրույցում: