Սպորտ

«Այս պահին ես չեմ կարոտում ֆուտբոլը. տեսնենք մի քանի ամսից». Ազար

Էդեն Ազարը 32 տարեկանում կարիերան ավարտելուց հետո չի կարոտում ֆուտբոլը.

«Ամեն ինչ կատարյալ է։ Ես վայելում եմ կյանքը, ժամանակը ընտանիքիս, երեխաներիս հետ։ Ես ստացա այն, ինչ ուզում էի, և դա կատարյալ կյանք է:

Իհարկե, ես դիտում եմ ֆուտբոլ, իմ երեխաները ֆուտբոլ են խաղում: Ես հեռուստացույց եմ դիտում, այլ բաներ եմ անում:

Այս պահին ես չեմ կարոտում ֆուտբոլը, և դա լավ է։ Տեսնենք մի քանի ամսից։

Երեխաներս ինձ խնդրեցին գնալ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը, ես ասացի. «Լավ, եկեք գնանք, միասին կգիշերենք Փարիզում և կզվարճանանք», - լրագրողներին ասել է «Ռեալի», «Չելսիի» և Բելգիայի հավաքականի նախկին վինգերը: