Սպորտ

«Ես ռասիզմից կխոսեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է». Վինիսիուս

Վինիսիուսը նշել է ռասիզմի դեմ պայքարի կարևորությունը։

«Ռեալի» վինգերը այս թեմայի մասին խոսել է Սոկրատեսի անվան գավաթն ստանալուց հետո, որը շնորհվում է մարդասիրական գործունեության համար:

«Ձանձրալի է միշտ խոսել ռասիզմի մասին, բայց դա կարևոր է, և ես դրա մասին կխոսեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Շատ ցավալի է, որ մարդիկ ինձ վիրավորում են խաղադաշտում։

Հուսով եմ՝ իրավիճակը կփոխվի․ այն արդեն լավանում է: Լա լիգան, ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն կարող են ավելին անել, որպեսզի այդ մարդիկ մեր մեջ չլինեն», - հայտարարել է Վինիսիուսը:

Ավելի վաղ բրազիլացին բազմիցս ռասայական հողի վրա վիրավորանքների է արժանացել Իսպանիայի առաջնության հանդիպումների ժամանակ, վերջին անգամ՝ «Բարսելոնայի» հետ Էլ Կլասիկոյի ժամանակ: