«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակը ստանալուց հետո խոսել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին:
«Նրանք արտասովոր ֆուտբոլիստներ են։ Ես երկու տարի նույն ակումբում եմ խաղացել Կիլիանի հետ, գիտեմ, որ նա հսկայական տաղանդ ունի։
Մբապեն դեռ շատ երիտասարդ է, երկուսն էլ երիտասարդ են։ Ապագայում մենք նորից կհանդիպենք նրանց այստեղ: Հոլանդը նույնպես աչքի ընկնող կարիերա ունի։
Ես համոզված եմ, որ շուտով նրանք նույնպես կդառնան «Ոսկե գնդակի» դափնեկիր», – ասել է Մեսսին:
Ընդգծենք, որ 36-ամյա արգենտինացին քվեարկության արդյունքում առաջ է անցել Էրլինգ Հոլանդից և Կիլիան Մբապեից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։