Սպորտ

Լիոնել Մեսսին ռեկորդային՝ 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի 36-ամյա ավագը 2022/23 մրցաշրջանի արդյունքներով ստացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը:

Նախորդ մրցաշրջանում Մեսսին, խաղալով ՊՍԺ-ում, դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը:

Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին հաղթել է ԱԱ-2022-ում: Նա հեղինակել է 7 գոլ, դարձել մրցաշարի երկրորդ ռմբարկուն և ճանաչվել Քաթարում կայացած աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Սա Մեսսիի 8-րդ ռեկորդային «Ոսկե գնդակն» է։ Ֆուտբոլային հանճարը մրցանակին արժանացել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2022/23թթ.։ Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակին արժանացել է 5 անգամ։