«Այաքսի» նախկին կիսապաշտպան Ջոն Վան դը Շիպը նշանակվել է Ամստերդամի թիմի ժամանակավոր գլխավոր մարզիչ: Հոլանդացի մասնագետը 2024թ․ ամառվանից կզբաղեցնի ակումբի տեխնիկական մենեջերի պաշտոնը։
Ջոն Վան դը Շիպի և «Այաքսի» միջև պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ մինչև 2025թ․ հունիս։
Հունաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կաշխատի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո կդառնա Ամստերդամի ակումբի տեխնիկական մարզիչ: