Սպորտ

«Տոտտենհեմը» կդառնա չեմպիոնության հավակնորդներից մեկը». Վենգեր

Արսեն Վենգերը կարծում է, որ «Տոտենհեմը» կարող է պայքարել ԱՊԼ-ում չեմպիոնության համար:

Անցկացրած 10 տուրից հետո «Տոտենհեմը» 26 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը: Լավագույն քառյակում տեղ են զբաղեցնում «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» (24-ական միավոր) և «Լիվերպուլը» (23):

«Ես միշտ սիրում եմ ասել այն, ինչ իրականում զգում եմ։ Հոգուս խորքում հավատում եմ, որ «Տոտտենհեմը» կդառնա չեմպիոնության հավակնորդներից մեկը։

Նրանք գնել են Ջեյմս Մեդիսոնին, ով հիանալի խաղացող է։ Նա կապող օղակ է կիսապաշտպանության հենակետային գոտու և հարձակման գծի միջև ու թիմին մի փոքր տեխնիկական ստեղծագործականություն է հաղորդել:

Նրանք գնել են Միկի վան դե Վենին, որին ես համարում եմ բացառիկ խաղացող: Մինչ այս նրանք խնդիրներ ունեին այս գոտում, և Ուգո Լյորիսը նույնպես լավ չէր անցկացրել նախորդ մրցաշրջանը: Իսկ Սոնին կենտրոն տեղափոխելը շատ լավ է աշխատում։

Ինչ վերաբերում է ԱՊԼ-ի առաջին քառյակին, ապա կընդգծեմ «Արսենալին», «Լիվերպուլին», «Տոտենհեմին» և «Սիթիին», իհարկե: Նրանք այս պահին լիգայի լավագույն քառյակն են», – beIN Sports-ի եթերում ասել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը: