Սպորտ

Ազարը անտրամաբանական է համարել «Ոսկե գնդակը» Մեսսիին չհանձնելը

Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» և Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող Էդեն Ազարը հայտարարել է, որ Մեսսին «Ոսկե գնդակի» ամենաարդար հավակնորդն է։ 

Ազարը պնդում է, որ այս տարի Մեսսին միակն է, ով արժանի է պարգևին. «Անտրամաբանական կլիներ «Ոսկե գնդակը» չհանձնել պատմության լավագույն խաղացողին այն տարում, երբ նա նվաճեց աշխարհի գավաթը»,- Telefoot-ին ասել է Ազարը։

Ըստ բելգիացու, այնուամենայնիվ, եթե Քաթարում եզրափակիչն այլ սցենարով ընթանար, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կնվաճեր «Ոսկե գնդակը» «100%–ով»։